ՌԴ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում վիրաբույժները հնգամյա աղջկա մարսողական համակարգից հեռացրել են մեկ մետր երկարությամբ մազե կծիկ: Այս մասին հայտնում է Kazanfirst-ը:

Հիվանդը հոսպիտալացվել է որովայնի ցավի, սրտխառնոցի և փսխման բողոքներով: Բժիշկները զննել են երեխային և ստամոքսում, տասներկումատնյա աղիում հայտնաբերել մազե կծիկ։

Աղջկան  շտապ վիրահատել են, որի ընթացքում բժիշկները հեռացրել են կծիկը, որը կոչվում է նաև տրիխոբեզոար: Այն կշռել է մոտ 300 գրամ, երկարությունը`գրեթե մեկ մետր:

Վիրահատությունից հետո հիվանդը լավ է զգում և պատրաստվում է դուրսգրման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել