Կլիմայական փոփոխությունները մեծացնում են այնպիսի արտակարգ բնական երևույթների առաջացման հավանականությունը, որոնք խլում են բազմաթիվ մարդկանց կյանքեր և պատճառ են դառնում գաղթի: Վերջին տասնամյակում բնական աղետներն ամեն տարի իրենց տներից դուրս են հանել շուրջ 20 միլիոն մարդու: Ահա թե որ երկրներում են դրանք ամենածանր հետևանքներն առաջացրել:

Փարիզ

2018 թ. Փարիզում արտակարգ դրություն հայտարարվեց մասշտաբային ջրհեղեղի կապակցությամբ: Սեն գետը հասել էր հարյուրամյակում ամենաբարձր մակարդակին: Եվրոպան նվաճած ջերմությունը ֆրանսիական մայրաքաղաքում հասել էր ռեկորդային աստիճանի՝ +42:

Դոմինիկյան Հանրապետություն

Կուբայի,Դոմինիկյան Հանրապետության և Տուվալուի բնակչության միջինում 5%-ը ստիպված են եղել 2008-2018 թթ. ամեն տարի փոխել բնակության վայրը ծայրահեղ կլիմայական պայմանների պատճառով:

Նեպալ

2015 թ. ապրիլին հին նեպալյան քաղաք Բհակտապուրում, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուից արևելք ընկած շրջանում, 7,8 ուժգնությամբ ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ: Ավելի քան 9,000 մարդ զոհվեց, մայրաքաղաքի շատ տներ ու տաճարներ ավիրվեցին:

Թաիլանդ

2019 թ. օգոստոսին արևադարձային փոթորիկը հանգեցրեց Թաիլանդում քամիների, ջրհեղեղների ու սողանքների առաջացման: Սեպտեմբերին դրանց պատճառով զոհվեց առնվազն 33 մարդ, տարհանվեց 23,000-ը և տուժեց 418,000-ը: Առնվազն 4,000 տուն և 325,000 հեկտար ցանք ոչնչացվեցին:

Բանգլադեշ

2019 թ. հուլիսին մուսոնային անձրևներն առաջացրին սողանքներ ու ջրհեղեղներ, որոնք ստիպեցին Բանգլադեշի ու Հնդկաստանի միլիոնավոր բնակիչների լքել իրենց տները:

Վիետնամ

Կենտրոնական վիետնամական մարզ Կուանգբինում 2019 թ. սեպտեմբերին հարյուրավոր տներ խորտակվեցին շարունակական անձրևների և փոթորիկների պատճառով:

Պակիստան

Պակիստանն արդեն երկար ժամանակ «տառապում է» երաշտի պատճառով: 2019 թ. նոյեմբերին սուր քաղցի պատճառով այստեղ տուժեց մինչև 5 տարեկան շուրջ 400,000 երեխա:

Մյանմա

2008 թ. Հարավարևելյան ասիական պետություն Մյանմայում սկսվեց արևադարձային «Նարգիս» ցիկլոնը, որի հետևանքով մահացավ 140,000 մարդ:

Պուերտո Ռիկո

Վերջին տասնամյակում Պուերտո Ռիկոյում բազմաթիվ ավերիչ փոթորիկներ են տեղի ունեցել: 2017 թ. «Մարիա» փոթորկի հետևանքով կղզում զոհվեց 3057 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել