Tert.am-ը գրում է․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ կլինի վրեժ լուծել Միացյալ Նահանգներից, եթե ԱՄՆ-ն «ևս մեկ հանցանք գործի»: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Ռոհանին հանդես է եկել կառավարության նիստի ժամանակ:
«Եթե Ամերիկան հանցագործություն կատարի, անկախ այն հանգամանքից, թե որքան են նրանք մեզ սպառնում, պետք է իմանա, որ մենք վճռականորեն կգործենք, ինչպես արդեն ցույց ենք տվել: Այսուհետ, եթե Ամերիկան ցանկանա ևս մեկ հանցագործություն կատարել, թող իմանա, որ ավելի ուժեղ պատասխան կստանա»,- ասել է Իրանի նախագահը:
Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ տա աշխարհի խնդիրների համար Իրանին մեղադրելու պրակտիկային: «Եթե ԱՄՆ-ն պարզի, որ աշխարհում ինչ-որ տեղ խնդիր ունի, մի՛ ասեք, որ դա Իրանի ձեռքի գործն է: Եթե վաղը մեկ այլ երկրում ինչ-որ բան տեղի ունենա, ամերիկացիները կասեն, որ դա Իրանի վարձու ուժերի գործն է: Մենք վարձու ուժեր չունենք: Ամերիկացիները հենց սկզբից սխալվել են այդ հարցում»,- հավելել է Ռոհանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել