Tert.am-ը գրում է.

Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարի ենթարկված ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռն այդ չվերթից մեկ օր առաջ մի քանի չվերթ է իրականացրել, այդ թվում նաև Երևան: Այսօր կործանված ինքնաթիռը հունվարի 7-ին իրականացրել էր Երևանի-Կիև չվերթը։ Այս մասին հայտնի է դառնում Flightradar24 կայքից։

Boeing 737 ինքնաթիռը  հունվարի 7-ին Կիևից ժամանել է Երևան և նույն օրը Երևանից մեկնել Կիև։ Ապա Կիևից իրականացրել է դեպի Միլան չվերթը՝ հետադարձով և այնուհետև մեկնել Թեհրան: Թեհրանից ինքնաթիռը օդ է բարձրացել առավոտյան 6։12-ին և որոշ ժամանակ անց կործանվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել