Գինեսի ռեկորդների գիրքը հարուստ է նաև անսովոր ռեկորդներով։ Սովորաբար սովորական մարդիկ կատարելության են հասցնում իրենց և վաստակում փառքի ցանկալի րոպեները՝ ներառելով իրենց անունները հռչակավոր գրքի էջերին։ Ինչ ասես, որ չես գտնի այնտեղ։ Սակայն, հայտնիները նույնպես դեմ չեն հայտնվել այդ գրքում։ Հոլիվուդյան աստղերը պատահական չէ, որ հայտնվել են Գինեսի գրքում, այլ արժանացել են դրան։

Ռոբերտ Դաունի կրտսեր

Իրենց սիրելի դերասանին Գինեսի գրքում գրանցել են նրա երկրպագուները։ Բոլորի սիրելի «Պողպատե մարդը» ծննդյան օրը երկրպագուների կողմից բացիկ է ստացել՝ 5400 մարդու ստորագրությամբ։

Հյու Լորի

«Բժիշկ Հաուսը» սերիալը մեծ ճանաչում ձեռք բերեց։ Դա օգնեց դերասանին ռեկորդակիր դառնալ, քանի որ նրա մասնակցությամբ սերիալը էկրանների մոտ հավաքեց 82 միլիոն հանդիսատեսի։

Նիկոլ Քիդման

Դերասանուհին համաձայնվեց նկարահանվել «Channel»-ի գովազդում և պահանջեց ահռելի հոնորար՝ 4 միլիոն դոլար։ Դա դարձավ ռեկորդ՝ ամենաբարձր վարձրատրությունը երբևէ գովազդում նկարահանվելու համար։

Դուեյն Ջոնսոն

Դերասանը սելֆիների մեծ երկրպագու է հանդիսանում։ Նա սահմանել է ռեկորդ՝ 3 րոպեում մոտ 100 սելֆի անելով։ Պետք է նկատել, որ բոլոր լուսանկարներն էլ բարձր որակի են ստացվել։ 

Մադոննա

Երգչուհին եղել է «Էվիտա» մյուզիքլի գլխավոր դերում։ Բեմականացման ողջ ընթացքում Մադոննան փոխել է 85 հագուստ և դրանով էլ դարձել ռեկորդակիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել