Hraparak.am-ը գրում է․

Գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրապարակային հայտարարությունը, որում հղում է անում 2012թ. «Հետք»-ում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և միջնորդում է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին, հարուցել է քրեական գործ:

Մենք այսօր «Իմ Ձայնը» ՀԿ-ի հետ համատեղ փոքրիկ հետաքննություն էինք հրապարակել, որտեղ երևում էր պետության համար իրապես վտանգավոր սխեմա:

Ուզում եմ իրավապահ մարմինների, դատախազության ուշադրությունը կրկին հրավիրել այդ հանգամանքների վրա:

Եթե քրեական գործը հարուցվել է կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա, ապա մտահոգիչ է, որ այդ գործողությունների արդյունքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Անդերսոնը հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանի դաշնությունում, այն որ նա սովորական խարդախ է և մեքենայություններ է արել տարբեր երկրներում:

Եվ ամենակարևորը, ՌԴ ՆԳՆ պաշտոնական կայքում Անդերսոնը հետախուզվում է որպես ադրբեջանցի:

Իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ իրավապահների ուշադրությունը հրավիրել վերը նշված հանգամանքների վրա, հակառակ դեպքում կարելի է ընկնել լավ մշակված ծուղակը:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել