Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտնել է, որ նախատեսում է արգելել էլեկտրոնային ծխախոտների վաճառքը. այս մասին հայտնում է NBC NEWS-ը:

«Թրամփի աշխատակազմը հասկացնում է, որ պլանավորում է մաքրել արոմատիզացված էլեկտրոնային ծխախոտների շուկան, որպեսզի երիտասարդները հրաժարվեն այդ «համաճարակից», որն ազդում է նաև երեխաների, ընտանիքների, դպրոցների և համայնքների վրա: Մենք չենք պատրաստվում անգործության մատնվել, քանի որ այդ ապրանքները վնասում են առողջությանը և երիտասարդ սերնդի մոտ նիկոտինային կախվածություն են առաջացնում»,- ասում է առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը:

Հանդես գալով լրագրողների առջև՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ վեյփինգը շատ կարճ ժամանակահատվածում հսկայական բիզնեսի է վերածվել, և խոստացել է խիստ կանոններ ու նորմեր սահմանել:

«Շատերը կարծում են, որ վեյփինգը լավ բան է, հաճելի է, սակայն դա իսկապես այդպես չէ: Մենք պետք է հասկանանք, թե ինչքան մեծ մասշտաբ ունի խնդիրը»,- ասել է Թրամփը:

Վեյփինգի ամերիկյան ասոցիացիան հայտնել է, որ հիասթափված է նախագահի՝ «վեյփինգի դեմ ակտիվիստներին» լսելուց: Այդ ակտիվիստների թվում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

Միչիգանի նահանգապետը, որը նախորդ շաբաթ արգելել է արոմատիզացված էլեկտրոնային ծխախոտների վաճառքը, աջակցում է աշխատակազմի հայտարարությանը և այն անվանում խիզախ քայլ: Իսկ առաջին ամերիկյան քաղաքը, որն արգելել է էլեկտրոնային ծխախոտները, Սան Ֆրանցիսկոն էր:

Առողջապահության դաշնային մարմինները հայտնել են գաղտնի հիվանդությունների առկայության մասին, որոնք կապված են էլեկտրոնային ծխախոտների հետ: Վեյփինգի հետ առնչվող հիվանդությունների դեպքեր 33 նահանգներում գրանցվել են առնվազն 33 անգամ:

Առաջին տիկին Մելանյա Թրամփը ևս արարծել է այս հարցն իր հայտարարություններից մեկում․

«Ես խորապես անհանգստացած եմ մեր երեխաների կողմից էլեկտրոնային ծխախոտների օգտագործմամբ: Մենք պետք է մեզանից կախված ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք բնակչությանը հիվանդություններից և մահից՝ կապված տաբակի հետ, և չպետք է թույլ տանք, որ էլեկտրոնային ծխախոտները կախվածություն դառնան երիտասարդների համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել